Նոյեմբերի 17-ը ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է

Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետեւանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
ckhakhot

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետեւանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում: Նոյեմբերի 17-ը նաեւ ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է:

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Կանանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաք Երեւանում: Դեռահասներն էլ սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից եւ առավել ինքնուրույն կյանք վարում:

Ծխող տղամարդկանց վաղաժամ մահացության ռիսկը 2-3 անգամ բարձր է չծխողների համեմատ: Մեր երկրում ծխելու դեմ պայքարի քարոզչությունն ուղղվում է բնակչության բոլոր տարիքային խմբերին, այն Առողջապահության նախարարության կողմից մշակված եւ իրականացվող Առողջ ապրելակերպի ռազմավարության կարեւորագույն բաղադրիչն է: Ի վերջո, ծխելու փոխարեն ինչու՞ չօգտագործել առողջ սնունդ եւ վարել առողջ ապրելակերպ:

*

*