Նովրուզին իրանցիների համար դեպի Հայաստան 40 հավելյալ չվերթ կիրականացվի

Իրանալեզու և թուրքալեզու ժողովուրդները մարտի 21-ին տոնում են Նովրուզը
iran-aseman-inqnatir2

Իրանալեզու և թուրքալեզու ժողովուրդները մարտի 21-ին տոնում են Նովրուզը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն, նաեւ գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը: Այդ օրերին մեծ թվով իրանցիների կարելի է հանդիպել Երևանի փողոցներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ այդ ժամանակաշրջանում դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ կապված մարտ-ապրիլ ամիսներին, իրականցվող կանոնավոր չվերթներին զուգահեռ, «Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ղեշմ էյր» ավիաընկերությունների կողմից կատարվելու է հավելյալ 40 չվերթ։

Կանոնավոր չվերթներն իրականացվում են «Մահան էյր» և «Իրան Ասեման» ավիաընկերությունների կողմից, որոնք ևս չվերթներ կավելացնեն:

Անդրադառնալով  2017 թվականին  Նովրուզ տոնի ընթացքում զբոսաշրջային հոսքին՝ Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևորի:

*

*