Ստեղծվել է բազմակի օգտագործման «խելացի» նոթատետր

Առաջին նորարարական աշխատանքներն ընկերության աշխատակիցներն արդեն ներկայացրել են նախարարությանը:
khelaci-notatetr

Տեղեկատվական տեխնոլոգիաները՝ հանուն բնապահպանության: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հուշագիր է ստորագրել «Թեքնոլոգի ընդ Սայնս դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանի հետ:

Համատեղ աշխատանքով հնարավոր կլինի պահպանել շրջակա միջավայրը, իրականացնել անտառ-վերականգնման աշխատաքններ:

«Շրջական միջավայրի եւ բնական պաշարների օգտագործումը պահանջում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերված արդյունքների կիրառում՝ բնապահպանական խնդիրները լուծելու համար»,- ասել էՀՀ բնապահպանության նախարարԱրծվիկ Մինասյանը:

«Ներկայացնում ենք հայկական առաջին «խելացի» նոթատետրը: Նրան՝ համապատասխան գրիչով գրելու դեպքում, մենք կարող ենք գրելուց հետո ջնջել գրվածը: Մեկը՝ ռետինով, մյուս տարբերակը՝ ֆենով կամ միկրոալիքային վառարանի մեջ դնելով: Սրանով կարող ենք խնայել ծառահատումները, քանի որ բազմակի օգտագործման համար է նոթատետրը»,- նշել է«Թեքնոլոջի ընդ Սայնս» ընկերության ծրագրերի ղեկավար Գոռ Ռուստամյանը:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*