Նորք-Մարաշում նորակոչիկներին ճանապարհել են զինծառայության

Մի խումբ նորակոչիկների ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
norakochik

Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանից բանակային ծառայության մեկնող մի խումբ նորակոչիկների ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսարը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու բարեկամները:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

*

*