Կարեն Կարապետյան. «Նորավանք» հիմնադրամին նոր շունչ է պետք տալ

Վարչապետին է ներկայացվել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործունեության հաշվետվությունը
noravanq-nist

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը:

«Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական եւ մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական անվտանգության ձեռնարկ եւ բառարան՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ միջազգային փորձագետների ներգրավմամբ, հրապարակվել են մի շարք գրքեր եւ ամսագրեր: Սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանք է տարվել Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի ստեղծման ուղղությամբ, կազմակերպվել են գիտաժողովներ եւ քննարկումներ սփյուռքահայ առաջատար մասնագետների հետ:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ համալսարանը պետք է ծառայի որպես հայ հանրության անվտանգության զարգացման հարցերի քննարկման հարթակ: 2017-ին նախատեսվում է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

Վարչապետը, կարեւորելով «Նորավանք» -ի կողմից կատարվող աշխատանքները, միեւնույն ժամանակ ընդգծել է առկա գիտական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի, «Նորավանք»-ին նոր շունչ պետք է տալ: Պետք է մտածել՝ ինչպես ավելի կիրառական արդյունք տալ:

*

*