Նորածիններին տրվող ամենատարածված անունները Հայաստանում

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա...
erexa-noracin

Հայաստանում այս տարի նորածիններին տրվող անունների ցանկում աղջիկների դեպքում առաջատար են Մարիա, Նարե անունները: Ամենաշատը տրվող անունների ցանկում են նաև Մանեն, Մարին, Մարիամը, Անին, Անահիտը, Անգելինան, Էլենը, Միլենան: Այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Տղաների շրջանում տարածված անուններն են Դավիթը, Նարեկը, Տիգրանը, Հայկը, Ալեքսը, Գոռը, Մարկը, Սամվելը, Արան, Արթուրը:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում 100 աղջկա դիմաց ծնվել  է 110 տղա (նախորդ տարի՝  100/112):

*

*