Աշխարհում ամեն օր 7000 նորածին է մահանում

2017-ից 2030թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում 60 միլիոն երեխա, որոնց կեսը՝ նորածիններ, կմահանա մինչև 5 տարին լրանալը:
noracin

2016 թվականին ամեն օր 15000 երեխա է մահացել մինչև 5 տարին լրանալը․ 7000 նորածին մահացել է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ՄԱԿ-ի «Մանկական մահացության մակարդակն ու միտումները 2017» զեկույցում ասվում է, որ թեև 2016թ.-ին մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է մահացության նոր ցածր ցուցանիշ՝  5.6 միլիոն երեխա 2000թ.-ի գրեթե 9.9 միլիոնի դիմաց,  նույն ժամանակահատվածում մինչև 5 տարեկան մանկական մահերի նորածնային շրջանի մահացության համամասնությունը աճել է 41 տոկոսից՝ հասնելով 46 տոկոսի:

Ներկայիս միտումներով 2017-ից 2030թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում 60 միլիոն երեխա, որոնց կեսը՝ նորածիններ, կմահանա մինչև 5 տարին լրանալը:

Նորածինների մահվան դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում երկու տարածաշրջաններում՝ Հարավային Ասիայում (39 տոկոս) և Աֆրիկայի ենթասահարյան հատվածում (38 տոկոս): 5 երկրների՝ Հնդկաստան (24 տոկոս), Պակիստան (10 տոկոս), Նիգերիա (9 տոկոս), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (4 տոկոս) և Եթովպիա (3 տոկոս) բաժին է ընկնում արձանագրված բոլոր մահվան դեպքերի կեսը:

*

*