Նոր տարվա սովորությունները՝ տարբեր երկրներում

Տոնը հատկապես նշանավորվում է նվերներով՝ բերի այն Սանտա Կլաուսը, Ձմեռ պապը, թե Յուլուպուկին։
dzmer-pap-exjeru

Տոն, որը սպասելի ու սիրելի է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Որոշ երկրների համար դա Սուրբ ծնունդն է, մյուսների համար՝ Նոր տարին։ Բայց 2 դեպքում էլ տոնը հատկապես նշանավորվում է նվերներով՝ բերի այն Սանտա Կլաուսը, Ձմեռ պապը, թե Յուլուպուկին։

Բազմաթիվ երկրներում Նոր տարին շամպայնն է, վերջին վայրկյանների հետհաշվարկը, ջերմ բարեմաղթանքներն ու հրավառությունը։ Բայց կան երկրներ, որտեղ, այդ ամենով հանդերձ, գոյություն ունեն զուտ տեղական սովորություններ ու պատկերացումներ՝ Ամանորի մասին։

Իտալիայում հետաքրքիր ավանդույթ կա.  այստեղ Նոր տարին նշում են հնից ազատվելու սկզբունքով։ Դեկտեմբերի 31-ին բնակիչները պատուհաններից դուրս ենitalia-kahuyq նետում անպետք ու հին իրերը՝ հույս ունենալով դրանք փոխարինել նորերով ու պետքականներով։ Այստեղ մեծերին ու փոքրերին նվերներ է բերում ոչ թե Ձմեռ պապը, այլ տարեց մի կին՝ Ֆեա Բեֆանա անունով։ Նա թռչում է կախարդական ցախավելով, դռները բացում է ոսկե բանալիով ու նվերներ թողնում մանկական գուլպաներում։

Հունաստանում մարդիկ միմյանց այցելելիս  ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։

 Իսպանիայում ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր մարդ Ամանորի գիշերը պետք է ուտի խաղողի 12 հատիկ՝ հաջողություն ունենալու համար։ Մեկ այլ ավանդույթի համաձայն՝ կանայք ու տղամարդիկ Ամանորի գիշերը պետք է կրեն կարմիր ներքնազգեստ։ Ըստ նրանց՝ կարմիրը  հաջողություն ու ֆինանսական բարելավում է խոստանում։

Գերմանիայում Նոր տարին այնքան էլ չեն կարեւորում․ կաթոլիկ աշխարհում գլխավոր տոնը Սուրբ ծնունդն է, որը շատերն անցկացնում են ընտանիքի հետ` շրջապատված նվերներով։ Իսկ Ամանորը գերմանացիները դիմավորում են հիմնականում ընկերների հետ՝ ակումբներում եւ ռեստորաններում։

Վիետնամում Ամանորի գիշերը բոլորը ներում են միմյանց ու մոռանում բոլոր վեճերը:Tet-Lunar-New-Year-celebration Վիետնամցիները համարում են, որ յուրաքանչյուրի մեջ աստված է ապրում, ով ամանորի գիշերը գնում է երկինք և պատմում, թե ինչպես է նա անցկացրել անցնող տարին:

Այստեղ տարին դիմավորում են հունվարի 21-ից փետրվարի 19-ը ընկած ժամանակահատվածում։ Տոնի գլխավոր խորհրդանիշը զարդարված փոցխն է. որքան լայն ու մեծ լինի այն, այնքան հեշտ կլինի հարստություն կուտակելը։

Էկվադորը Նոր տավա հետաքրքիր սովորություններ ունի։ Եթե էկվադորցիներն ուզում են ամբողջ տարի ճանապարհորդել, պետք է ժամացույցի 12 հարվածի ընթացքում ճամպրուկով կամ մեծ պայուսակով վազվզեն տան մեջ: Ըստ մեկ այլ ավանդույթի, եթե նոր տարում ուզում ես հարուստ լինես, ապա ժամացույցի 12 հարվածների ընթացքում պետք է հագնես դեղին ներքնազգեստ, իսկ եթե երջանկություն ես ուզում, ապա պետք է հագնել կարմիր ներքնազգեստ: Որպեսզի խուսափեն տհաճ միջադեպերից, էկվադորցիները պատուհանից դուրս են գցում ջրով բաժակ՝ կարծելով, որ այսպես բոլոր վատ դեպքերը փշրվում և մնում են նախորդ տարում:

Այս երկրի բնակիչները Նոր Տարվան, կենտրոնական հրապարակում այրում են կնոջ տեսքով խրտվիլակ՝ անցնող տարվա խորհրդանիշը, որպեսզի վատը մնա անցյալում: Իսկ տղամարդիկ հագնում են կանացի հագուստներ՝ պատկերելով կախարդների և խնդրում են մետաղադրամներ, որպեսզի փրկեն «ամուսնուն կրակի վրա այրվելուց:

Շոտլանդիայում Նոր տարին կոչվում է Հոգմանի։ Սովորության համաձայն՝ հունվարի 1-ի նախօրեին բնակիչները կրակներ են վառում՝ ճանապարհելու համար հին տարին ու դիմավորելու նորը։

tin-divination-ladleՖինլանդացիների համար Սուրբ Ծնունդն է համարվում ամենակարևոր տոներից մեկը։ Ամանորի գիշերը Ձմեռ պապի հայրենիքում կատարվում են գուշակություններ մեղրամոմի միջոցով։ Սկզբում տալիս են հարցը, այնուհետև հալված մոմը լցնում են ջրի մեջ ու վերլուծում ստացված պատկերը։ Դրան հաջորդում է հյուրասիրությունը, որտեղ կարևոր է հատկապես սալորի կիսելն ու բրնձով քաղցր շիլան։ Դե ինչ նոր տարի առանց Ձմեռ պապի՝ ֆինների դեպքում՝  Յոուլուպուկի, որը թարգմանաբար նշանակում է «ծննդյան այծ»։ Անվանումը բացատրվում է նրանով, որ Ձմեռ պապը նվերներով լի պարկով ճամփա է ընկնում այծին լծված սայլով։

Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի՝ այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին ճապոնացիները ծիծաղում են, ինչը, ըստ նրանց՝ հաջող տարվա գրավական է, իսկ տունը զարդարում են հավերժության և հավատարմության խորհրդանիշ բամբուկներով։ Լուսաբացին, ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։templefirework

 Հայաստանում, ներկայում, ինչպես աշխարհի երկրների մեծ մասում, Ամանորը սկսվում է հունվարի 1-ին։ Սակայն տարբեր ժամանակներում Նոր տարին տարբեր անուններ է ունեցել՝ Կաղանդ, Նավասարդ, Ամանոր եւ նշվել է տարվա տարբեր ժամանակահատվածներում (մարտ, օգոստոս եւ այլն)։

1476295_10200322340700077_1653248350_nՀնագույն ժամանակներում ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ, օրինակ, Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում:

Տոնածառն էլ հնում ոչ թե այսօրվա եղեւնին է եղել, այլ՝ ձիթենում ճյուղը, որի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Պատրաստեց՝

Լիլիթ Գյուլումյանը

*

*