Նոր Նորքում ապամոնտաժվում է 1100քմ ապօրինի կառույց

«Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»
apamontajum1 (1)

Երեւանի քաղաքապետի որոշմամբ` Նոր Նորքում ապամոնտաժվում է ավելի քան 1100քմ ապօրինի կառույցը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ցուցադրվում է կառույցի քանդման ընթացքը:

Քաղաքապետն օրեր առաջ  նշել էր, որ ապօրինի շինարարությունը պետք է  դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: «Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա′ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը:

 

*

*