Մարվել է նոր նամականիշ՝ նվիրված 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին

«Ավրորայի» նոր նամականիշը թողարկվում է 12.000 օրինակով:
cho-la-aun,-avrora

Հատուկ արարողությամբ մարվեց «Հայփոստի» միջազգային նոր նամականիշը, որը նվիրված է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին:

Նոր նամականիշը թողարկվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջեւ համագործակցության արդյունքում, որը սկսվել է 2017 թվականին:

«Ավրորայի» նոր նամականիշը թողարկվում է 12.000 օրինակով: 350 դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն: Գոյացած հասույթը «Հայփոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, որն աջակցում է  մարդասիրական նախագծերի 15 երկրներում՝ Աֆրիկայից մինչեւ Հարավային Ամերիկա եւ Մերձավոր Արեւելք:

Այս նոր նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան է։ Նա էր նաեւ հեղինակն անցած երկու տարիներին «Հայփոստի» թողարկած նամականիշների՝ նվիրված 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին եւ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինային:

*

*