Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում մեկնարկում է նոր ծրագիր

Արեւելյան գործընկերության երկրների համար այն իրականացնում է Եվրամիությունը:
arcvik-minasyan
Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում մեկնարկում է նոր ծրագիր: Արեւելյան գործընկերության երկրների համար այն իրականացնում է Եվրամիությունը: Մեկնարկը տրվել է այսօր` հանդիպման ընթացքում: Քառամյա այս ծրագիրը թույլ կտա մեր երկրում առավել ժամանակակից մակարդակի հասցնել ջրային ռեսուրսների կառավարումը եւ անցում կատարել երկրորդ սերնդի բարեփոխումների:

«Արեւելյան գործընկերության երկրներում իրականացվող այս քառամյա ծրագրի նպատակը համահունչ է ջրային ոլորտում Հայաստանի առաջնահերթությունների հետ: Ես հուսով եմ, որ այն կհանդիսանա հաջող զարգացման գրավական: Հայաստանը այս ոլորտում երկար ճանապարհ է անցել: Առաջին սենրդի բարեփոխումները 1999-2000 թվականներից, երբ ուժի մեջ մտավ ջրային նոր օրենսգիրքը»,- նշեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

*

*