Նախկին ընկերուհուն ու եղբորը սպանողին հայտնաբերել են ծառից կախված

Երեկ Երեւանում նախկին ընկերուհու եւ եղբոր սպանության մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է:
spanutyun-kakhvac

Երեկ Երեւանում նախկին ընկերուհու եւ եղբոր սպանության մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 1990 թ. ծնված Հայկ Հովհաննիսյանը դանակով հարվածել է Շողիկ Արմենակյանին, ով տեղում մահացել է, իսկ Շավարշ Արմենակյանին պատճառել է «կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքեր», Համլետ Արմենակյանին՝ «աջ ձեռքի դաստակի և նախաբազկի կտրած վերք»:

Վերջիններս տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Շավարշ Արմենակյանը գիտակցության չգալով մահացել էր:

Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 20.30-ին, Հայկ Հովհաննիսյանի դիակը հայտնաբերվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարակից այգեգործական տարածքում` պարանով ծառից կախված:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կատարվում է նախաքննություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները