Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ

Նա մի մարդ էր, որ դեռևս շատ երիտասարդ տարիքում կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին...
nikol-pashinyan-pashtonakan3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ:

«Ֆեյսբուք»-ի իր էջում Փաշինյանը մասնավորապես նշել է.

«Ցավով տեղեկացա արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվան մասին։ Նա մի մարդ էր, որ դեռևս շատ երիտասարդ տարիքում կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Արցախյան ազատամարտում իրեն դրսևորեց իբրև հայրենիքի անձնուրաց նվիրյալ՝ արժանանալով Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևների:

…Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Արայիկ Խանդոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- մասնավորապես գրել է վարչապետը:

 

*

*