Վարչապետն Ամուլսարի հարցով երկուշաբթի կհանդիպի Ջերմուկի ղեկավարի հետ․ Վլադիմիր Կարապետյան

Ներկայացուցչական խումբ է գալու Երևան քննարկման համար:
karavarutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ չի գնա, բայց երկուշաբթի Երևանում կհանդիպի Ջերմուկի ղեկավարի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների, մանկավարժների հետ`քննարկելու համար Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին 24News-ի հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ բավականին ներկայացուցչական խումբ է գալու Երևան քննարկման համար: Դեռևս պարզ չէ՝ վարչապետը հանդիպում կունենա՞ Ամուլսարի հանքի շահագործմանն ընդդիմացող ակտիվիստների հետ:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*