Փաշինյանը ընտանիքի հետ կտեղափոխվի վարչապետի պետական առանձնատուն — Երկիր Մեդիա

Փաշինյանը ընտանիքի հետ կտեղափոխվի վարչապետի պետական առանձնատուն

Առանձնատան տարածքում բնակվում են նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․․․
varchapet-arandznatun2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտանիքի հետ տեղափոխվել վարչապետի պետական առանձնատուն: Այս մասին նա հայտնեց երեկ ուշ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ միացման միջոցով։

«ՀՀ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, զուտ սիմվոլի առումով, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե Հայաստանում վարչապետ չկա: Ինչպես վարչապետի նստավայրում ես աշխատում եմ, օրենքով սահմանված: Ընդ որում 2 նստավայրերում էլ ես աշխատում եմ, իհարկե՛, մենք հետո կմտածենք՝ օրենսդրությունը ինչպես փոխենք կամ փոխենք, թե չփոխենք, բայց այս պահին օրենսդրությամբ սահմանված վարչապետի նստավայրում ես աշխատում եմ և մտադիր եմ զբաղեցնել նաև վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը»,- բացատրեց նա:

Առանձնատան տարածքում բնակվում են նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը.

«Առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ՝ օրենքով սահմանված կարգով նրան կառաջարկվի այլ առանձնատուն»,-ասաց Փաշինյանը:

Նա խոստացավ առաջիկայում ուղիղ եթերով ներկայացնել վարչապետի պետական առանձնատունը:

Վարչապետին Երեւանում առանձնատուն, իսկ Սեւանում պետական ամառանոց հատկացվում է 2018 թվականի հունվարին փոփոխված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի շրջաննակներում։ Թեեւ օրենքի մեկ այլ կետով սահմանվում է, որ վարչապետը կարող է հրաժարվել առանձնատնից ու ամառանոցից։ Հայաստանի նախկին վարչապետերից Անդրանիկ Մարգարյանը, օրինակ, հրաժարվել էր տեղափոխվել ամառանոց եւ իր պաշտոնավարման ողջ ընթացքում շարունակեց բնակվել Ավան թաղամասում գտնվող իր բնակարանում։

*

*