Վարչապետն այցելել էր «Թումո»

Կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր
nikol-pashinyan-tumo222 (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, որի ընթացքում «Թումո»-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը և տնօրեն Մարի Լու Փափազյանը նրան են ներկայացրել այնտեղ ստեղծված պայմանները, կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը:

Նշվել է, որ կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան պատանիները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ:

Կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այն հրաշալի հնարավորություն է պատանիների համար ստանալու մասնագիտական լավ կրթություն:

Մարի Լու Փափազյանը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից մշակվող երկու նոր նախաձեռնություններ: Առաջինը՝ «Թումո» լաբերը (Convergence Center) նախատեսված են լինելու համալսարանական տարիքի ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար և լրացնելու են նրանց համալսարանական կրթությունը՝ առաջարկելով առաջատար ոլորտներում գոյություն ունեցող կամ նախատեսվող նախագծերի վրա աշխատելու իրական հնարավորություն: Մյուսը «Թումո 28» նախագիծն է, ըստ որի, ի հավելումն արդեն գոյություն ունեցող չորս «Թումո» կենտրոնների, պիտի բացվեն ևս 24-ը: Ակնկալվում է, որ սա էականորեն կբարձրացնի «Թումո» կենտրոնների հասանելիությունը շրջաններում՝ հնարավորություն տալով Հայաստանի ցանկացած բնակավայրից առավելագույնը մեկ ժամվա ընթացքում հասնել նախատեսվող կենտրոններից որևիցե մեկը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:

nikol-pashinyan-tumo-arik-bambir333 (1)

tumo-tmbata-xumb44 (1)

 

 

*

*