Փաշինյանը ցավակցություն է հայտնել ոստիկան Տիգրան Առաքելյանի զոհվելու կապակցությամբ

«Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա...»
nikol-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին: Այս մասին Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:

Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել:

*

*