Վարչապետը ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացին

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում...
nikol-pashinyan-politexnik2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Կառավարության ղեկավարը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել ուսումնական գործընթացին և ստեղծված պայմաններին:

Նախ կառավարության ղեկավարին է ներկայացվել դիմորդների փաստաթղթերի ընդունելության կազմակերպման գործընթացը, այնուհետև վարչապետը եղել է ռոբոտաշինության, կապի, կառավարման, մեքենագիտության, ներկառուցվող համակարգերի, գիտահետազոտական, ճշգրիտ չափումների, սխեմատեխնիկայի, տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներում, որտեղ ներկայացվել են հետազոտությունների արդյունքներն ու ծրագրային մեխանիզմները:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ ներկայացվել է վերջինիս ուսումնական, գիտական գործունեությունը: Գործադիրի ղեկավարը եղել է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգերի ուսումնական կենտրոնում, բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման, ատոմային էներգետիկայի, էներգաարդյունավետության, էներգախնայողության լաբորատորիաներում և միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*