Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում

Խորհրդակցության առիթը օրերս Մեղրիի զորամասում արձանագրված միջադեպը չէ
pn-kolegiayi-nist

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ի երեկոյան աշխատանքային հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում: Տեղեկությունը մեր գործընկերոջը հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ այդ խորհրդակցության առիթը օրերս Մեղրիի զորամասում արձանագրված միջադեպը չէ։ «Սովորական պլանային օպերատիվ խորհրդակցությունների շարք է, որին ավանդաբար մասնակցում են երկրի բարձրաստիճան ղեկավարները եւ պաշտոնյաները։ Նման հավաքներ նախորդ տարիներին եւս անցկացվել են»,-պարզաբանել է նա։

*

*