Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ ընտրությունների քվեարկությունը և ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում

Փաշինյանը հույս է հայտնել, որ կլինի օրինակելի քվեարկություն...
pashinyan-nikol

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ փաստում է, որ մայրաքաղաքում  ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցնում են լավ տրամադրությամբ, և որևէ լուրջ միջադեպ չկա: Փարիզի օդանավակայանից «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ կլինեն օրինակելի քվեարկություն, օրինակելի ընտրություններ: «Իհարկե, կա այսպիսի մի վիճակագրություն, որ նախորդ անգամ  կայացած Երևանի քաղաքապետի ընտրությունների համեմատ  ակտիվությունն այս անգամ 1-2 տոկոսով քիչ է, բայց ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն, և քվեարկությունը և ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ: «Եվս մեկ անգամ կոչ եմ անում գնալ ընտրատեղամաս և քվեարկել, քանի որ միայն ձեր որոշումից է կախված ընտրությունների վերջնական արդյունքները: Ամեն ձայնը վճռորոշ է, և ամեն քաղաքացի իր խոսքը պետք է ասի այս ընտրություններում»,- ընդգծել է Փաշինյանը:

*

*