Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք մամուլի ազատությունը. Փաշինյանն ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:
nikol-pashinyan

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:

«Հայ մամուլի սիրելի′ ներկայացուցիչներ,

Սիրելի′ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը,  այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում:

Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի  մեր հայրենիքը հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ հորիզոնականը:

Հարգելի′ գործընկերներ, մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, և մենք  պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:

Մեկ անգամ ևս  շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում  ստեղծագործական հաջողություններ, ազատ և անվտանգ գործունեություն»,- մասնավորապես նշված է ուղերձում:

*

*