Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ավելի հաճախ կգա Հայաստան. Փաշինյան

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է hեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին
nikol-pashinyan,-kim-kardashian

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխարհահռչակ hեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։ Նրանք զրույց են ունեցել՝ Քիմի այցի ու նպատակների մասին:

Վարչապետը հանդիպման ավարտին համատեղ լուսանկար է հրապարակել՝ մակագրությամբ. «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին եւ երեկ մասնակցել պանելային քննարկմանը։ Նա Էջմիածնում կնքել է իր երեխաներին, իսկ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ է խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։

 

*

*