Նիկոլ Փաշինյանը Հրազդանում մասնակցել է հուշահամալիրի վերաբացմանը

Ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը...

Հրազդանի Վանատուր թաղամասում բացվել է Հայրենական եւ Արցախյան պատերազմների զոհերի վերանորոգված հուշահամալիրը։

Բացի վերանորոգումից՝ հուշահամալիրի տարածքում տեղադրվել է Հայրենական պատերազմին մասնակցած տանկ եւ արծվի տեսքով հուշաքանդակ։

Հուշահամալիրի վերաբացմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պաշտոնատար այլ անձինք։

hrazdan-hushahamalir2 (1)

hrazdan-nikol-tonoyan-osipyan4 (1)

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*