Նիկոլ Փաշինյանը՝ Դուշանբեում (լուսանկարներ)

Նա սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին  աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Նույն օրը երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

*

*