Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը

Կառավարության խնդիրն է առավելագույնը պաշտպանել մեր ազատամարտիկների և ԶՈւ-երի ձեռքբերումները
nikol-pashinyan-katoxikos-zinvor

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ լինելը, որովհետև այն բովանդակությունը, որ խորհրդանշում է մեր այսօրվա հավաքույթը, թերևս ամենակարևոր բովանդակությունն է մեր պետության, ժողովրդի համար: Այդ բովանդակությունը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումն է և մեր ժողովրդի երազանքների իրականացումը՝ որպես առաքելություն» 

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*