Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է

Նա դարձավ 43 տարեկան։
nikol-pashinyan-01052018a

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան 43-ամյակն է։ Պաշտոնին նշանակվել է 2018 թ-ի մայիսի 8-ին։

2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

2017թ. մայիսից՝ «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր:

2018թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության։

Վարչապետի կենսագրությունն ամբողջությամբ՝ այստեղ։

*

*