Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ 10 օր շարունակ դասադուլ է

Դպրոցում նոր տնօրեն է ընտրվել, որի պաշտոնավարմանը ծնողներն ու աշակերտները դեմ են:
nikol-charencavan

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն 10 օր դասադուլ է: Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Չարենցավանի թիվ երեք դպրոցի աշակերտների ծնողները և աշակերտները պահանջում են երկարաձգել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը: Դպրոցում նոր տնօրեն է ընտրվել Աննա Բալյանը, որի պաշտոնավարմանը ծնողներն ու աշակերտները դեմ են:

Դպրոցի աշակերտների ծնողները պնդում են, որ նոր տնօրենի ընտրությունը կատարվել է խախտումներով. Խորհուրդը, որն ընտրել է տնօրենին, եղել է ուղղորդված:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լուսինե Կարապետյանը կազատվի աշխատանքից, եւ վաղվանից իր պարտականությունների կատարմանը կանցնի նոր տնօրենը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դպրոցի բակում հայտարարեց, որ եթե իրավապահները պարզեն, որ տնօրենի ընտրությունը խախտումներով է անցկացվել՝ այն չեղյալ կհամարվի։

 

*

*