«Ժամը 17.00 բացում ենք ճանապարհները». Նիկոլ Փաշինյան

...եւ շարժվում դեպի Հանրապետության հրապարակ
nikol-haxtakan
«Ժամը 17.00 բացում ենք ճանապարհները եւ շարժվում դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19.00 տեղի կունենա հանրահավաք»:
Քիչ առաջ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում այդ մասին նշել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա մեր ակցիան աննախադեպ ծավալ է ընդունել և հանրապետությունում բաց ճանապարհ չկա: Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մեր հանրահավաքը, որտեղ շատ կարևոր հայտարարություններ պետք է արվեն: Կոչ եմ անում քաղաքացիներին ուղիղ ժամը 17:00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները և շարժվել  դեպի Հանրապետության հրապարակ»,-ասել է Փաշինյանը։

 

*

*