Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի

Աննա Հակոբյանը պատմեց, որ...
anna-hakobyan-byurakan2 (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել է անօթևան ընտանիքի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը պատմեց, որ այդ ընտանիքի անդամները դիմել էին իրեն մի քանի հարցով, որոնցից մեկը նաև բնակարանի խնդիրն էր:

«Այդ ընտանիքում ապրում է դաունի սինդրոմով 23 տարեկան տղա: Ընտանիքում տղամարդ չկա. տատիկն է, մայրիկը և երեխաները: Մայրիկը միայնակ է հոգում իրենց ապրուստը: Մինչ այս ապրում էին եկեղեցու հովանավորությամբ ինչ-որ բնակարանում, որի տերը որոշել էր վաճառել բնակարանը: Նրանց նոր բնակության վայր ապահովելու հրատապ կարիք էր առաջացել»,- ասաց Աննա Հակոբյանը:

*

*