«Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին»․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
nikol-pashinyan-pashtonakan3

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել 14 հազար 963 վարկառուի:

Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

*

*