Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են պաշտպանության, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 4-ին երկու հանրապետությունների նախագահներն այցելել են առաջնագիծ
nikol-pashinyan-bako-sahakyan

Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցության խորացումը:

bako nikol zu

Նոյեմբերի 4-ին երկու հանրապետությունների նախագահներն այցելել են ԱՀ արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Նրանց ուղեկցել են ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

nikol-pashinyan-bako-sahakyan-arajnagic

*

*