Հայ ժողովուրդն այլևս թույլ չի տալու դավադրություններ իր պետականության նկատմամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետը հանդիպել է Սպահանի հայ համայնքի հետ
Nikol-pashinyan-ayc

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:

ՀՀ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում`  ծանոթացել վերջինիս պատմությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ և հանդիպել տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Վերջիններս վարչապետ Փաշինյանին  դիմավորել են ջերմությամբ և բուռն ծափողջույններով:

Դիմելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Քանի որ այստեղ խոսք գնաց հպարտ բառի մասին, կարծում եմ, որ այն որոշակի իմաստային փոփոխություն է կրել: Այո, ըստ Աստվածաշնչի` հպարտությունը մեղք է, սակայն կարծում եմ` այնտեղ նկատի է առնվում գոռոզությունը: Հպարտությունը ժամամանակակից լեզվում օգտագործվում է ամուր ոտքերով, պինդ ողնաշարով, աշխատող ձեռքերով, բաց ճակատով մարդուն, ժողովրդին  նկարագրելիս և ուրեմն` Նոր Ջուղայի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ` ողջունում եմ ձեզ:

Իրոք սա հայության համար մի պատմական օջախ է և քաղաքական, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության բնակչության մի հսկայական մասը հայտնվեց Սպահանում և հիմնադրեց Նոր Ջուղան: Ըստ էության, այո, մարդիկ դառնացած լքեցին Հայաստանը, բայց Նոր Ջուղան դարձավ հայ ժողովրդի մշակութային վերածննդի մի իսկական օջախ»:

Շարունակությունը՝ այստեղ։ 

10071_b

 

*

*