Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան օրվա կապակցությամբ

«Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք»
armen-elbakyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Էլբակյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։  Դուք որպես դերասան և ռեժիսոր արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք Ձեր տաղանդի և թատրոնին անձնվիրաբար ու տևականորեն ծառայելու շնորհիվ։ Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ ի փառս հայ թատրոնի և մշակույթի»,-  ասված է ուղերձում:

*

*