Եթե այսօր ապօրինի ձևով փակենք հանքը, մյուս օրը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ համոզմամբ՝ Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական
nikol-pashinyan-aj 01.05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական: Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին: Հարցին կան տարբեր մոտեցումներ, բայց այդ բոլորի հանգուցալուծումը պետք է լինի իրավականը: Մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք դրանով՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը: Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որ կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ եթե այսօր իրենք ապօրինի ձևով փակեն հանքը, մյուս օրը ապօրինի ձևով կփակեն լրատվամիջոցը, և այդպես շարունակ:

Մեկ Մեկնաբանություն
  • Anush Karapetyan
    11 сентября 2019 at 20:09

    Տարօրինակ է, վարչապետը անտեսու՞մ է բնապահպանության նախարարության եզրակացությունը:

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները