Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքների բնակիչների հետ

Նա շրջայց է կատարել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության լաբորատորիայում
nikol-vayoc-dzor-gorayq3

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

Ջերմուկ համայնքի բնակչության և նրանց ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վարչապետ Փաշինյանն այցելել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչների հետ, լսել նրանց տեսակետները հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի և հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին:

Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության լաբորատորիայում, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Գորայք համայնքում:

 

*

*