«Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար»․ ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին

Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է
albert-azaryan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք»,- ասված է ուղերձում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները