Քննարկվել է Նիժնի Նովգորոդից զինվորական համազգեստ ներկրելու հարցը

Համամաձայնության են եկել համագործակցության առաջին փուլում գոտիներ ներկրել մեր երկիր:
hamazgest
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Նիժնի Նովգորոդի «Տրուդ» գործարանի ներկայացուցիչները Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ քննարկել են Հայաստան զինվորական համազգեստ ներկրելու հարցը։ Այս մասին հայտնել է «Տրուդ» զինվորական հանդերձանքի արտադրության գործարանի կոմերցիոն տնօրեն՝ Յուլիա Բուրով-նիկովան:

Նա նշել է, որ 2016 թվականին մասնակցել են Երեւանում կազմակերպված ցուցահանդեսին, ներկայացրել են զինվորական ամառային եւ ձմեռային համազգեստը, ինչպես նաեւ գոտիները: Այժմ աշխատանքային այցով Հայաստանում են եւ Պաշտպանության նախարարության հետ համամաձայնության են եկել համագործակցության առաջին փուլում գոտիներ ներկրել մեր երկիր: Նա հավաստիացրել է, որ 121-ամյա պատմություն ունեցող գործարանի արտադրած զինվորական եւ փրկարարական հանդերձանքը որակյալ է՝ եւ գինն էլ հարմար է:

Գործարանի արտադրանքից օգտվում են Ռուսաստանի Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ազգային անվտանգության ծառայությունն ու այլ կառույցներ:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*