Ներխուժում բժշկական քոլեջ, հրմշտոց Հերացի փողոցում

Այս պահին ցուցարարները անցնում են Նալբանդյան փողոցով։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները քիչ առաջ ներխուժել են Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շենք: Նրանք աղմուկով անցել են քոլեջի միջանցքներով՝ ներխուժելով դասասենյակներ, խաթարելով դասապրոցեսը:

Մինչ ուսումնական հաստատություն ներխուժելը նրանք քայլերթ էին անցկացրել Երևանի կաթվածահար երթևեկությամբ փողոցներում: Բաղրամյան պողոտայով նրանք հասան դեպի Գրողների միության շենքի մոտ: Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից ներքև՝ դեպի Օպերա տանող ճանապարհահատվածում երթևեկությունը դադարեցված է: Սահմանադրական դատարանի հատվածում ոստիկաններ են, տեղադրված են արգելապատնեշներ, իսկ դրանց հակառակ կողմում խմբված են ցուցարարները:

Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները, Բաղրամյան պողոտայում իմանալով, որ Հերացու փողոցում բախում է տեղի ունեցել հավաքի մասնակիցների և վարորդների միջև, շարժվեցին դեպի Հերացու փողոց:

Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկում, որտեղ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն առավոտից փակել են երթևեկությունը, բախում տեղի ունեցավ հավաքի մասնակիցների և վարորդների միջև:

Մի խումբ վարորդներ դուրս եկան մեքենաներից և հրմշտոց սկսվեց նրանց և հավաքի մասնակիցների միջև: Մեքենաներից մեկը ճեղքեց հավաքի մասնակիցների պատը և անցավ նրանց միջով:

Այս պահին ցուցարարները անցնում են Նալբանդյան փողոցով։

Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները