Նախագահը ներկա է գտնվել սոցծրագրի շրջանակում կառուցված շենքային համալիրի բացմանը

Ծրագրի թիրախային խմբում ընգրկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետներ
avan-shenqi-bacum

Երեւանում այսօր  նոր շենքային համալիր է բացվել: Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ավան վարչական շրջանում գտնվող «ԵՊՀ շրջանավատրտների միավորում» հասրարակական կազմակերպության՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետրներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված 7 շենքերի բացման արարողությանը:

Նախագահը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ բնակության պայմաններին:

Ծրագրի թիրախային խմբում ընգրկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետներ, մանկավարժներ, լրագրողներ, բժիշկներ, դասախոսներ, գիտնականներ ու պետական եւ համայնքային ծառայողներ:

*

*