ՀՀ նախագահը հյուրընկալել է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորած պատվիրակությանը

Նախագահին են ներկայացվել «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականցվող և առաջիկա ծրագրերը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվիրակությանը՝ կազմակերպության հիմնադիր նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը նախագահին են ներկայացվել «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականցվող և առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ եթե գործունեության առաջին տարիներին հիմնադրամի ծրագրերն ուղղված էին զուտ տեսողության վերականգնմանը, ապա վերջին տարիներին շեշտը դրվում է կուրության կանխարգելման վրա, հատկապես, ծրագրեր են իրականացվում մանկական կուրության կանխարգելման ուղղությամբ: Բացի դրանից, կարևորվում է նաև կրթական ծրագրերի իրականացումը, որոնք ընդգրկում են ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական կրթության ոլորտները:

*

*