Մրցանակաբաշխություն՝ նախագահականում

Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար մրցանակակիր դարձան միանգամից երկուսը։
estukyan
Ելույթ է ունենում Բագրատ Էստուկյանը։

Այսօր նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այն նախորդներից տարբերվում էր նրանով, որ առաջին անգամ մրցանակ չհանձնվեց բնական գիտությունների զարգացման, հումանիտար գիտությունների զարգացման, բժշկագիտության, ֆիզիկայի եւ արվեստի բնագավառներում։

Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար մրցանակակիր դարձան միանգամից երկուսը՝ «Ակօս» թերթի հայկական բաժնի պատասխանատու Բագրատ Էստուկյանը եւ շվեյցարացի պատմաբան Հանս Լուկաս Կիզլերը։ Վերջինս 1980 թվականից զբաղվում է հայագիտական հարցերով։

Հանրապետության նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակ է շնորհվել.

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Գևորգ Բաղդասարյանին և Մարինե Միկիլյանին` «Մագնիսաառաձգական փոխազդեցությունների էֆեկտները հաղորդիչ սալերում և թաղանթներում» (անգլերեն) մենագրության համար,

գրականության բնագավառում՝ Ղուկաս Սիրունյանին՝ «Բաց արեք ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

արվեստի բնագավառում՝ Ռիմա Նանյանին՝ «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքի համար, Լևոն Պողոսյանին՝ «Հին Աստվածներ» քանդակների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Արմեն Սարգսյանին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուի համար, Արամ Մամիկոնյանին՝ «Ծանր ջուր» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին և Մարիաննա Մարտիրոսյանին,

«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Ռոման Նամալյանին (դաշնամուր) և Արսեն Զաքարյանին (կլարնետ):

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2017թթ.) 348 անհատ և կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային, արժանացել են մրցանակի:

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*