Նար-Դոսի փողոցի երկայնքով տեղակայված կրպակներն ապամոնտաժվում են

Կրպակների աշխատողներն էլ դժգոհում էին, որ եթե դրանք անօրինական են, հարկայինը չպետք է գրանցեր:
nar-dos-apamontajel

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ` Նար-Դոսի փողոցի երկայնքով տեղակայված կրպակներն ապամոնտաժվում են: Աշխատանքներին ներկա է եղել նաեւ վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Նրա խոսքով` գործողությունը մայթերն ազատագրելու ծրագրի շրջանակում է, մի քանի ամիս առաջ տնտեսվարողներին ուղարկել են ծանուցումներ, տերերից ոչ մեկը չունի սեփականության վկայական, նրանց մի մասն էլ 1996 թվականից է ապօրինաբար զբաղեցրել մայթը:

Քաղաքային իշխանությունը վտահ է, որ ապամոնտաժումը շահավետ է ոչ միայն քաղաքի, այլեւ բիզնեսի համար: Քաղաքապետարանը պատրաստվում է իրենց հետ համագործակցող տնտեսվարողներին տեղեր հատկացնել վճարովի շուկաներում:

Կրպակների աշխատողներն էլ դժգոհում էին, որ եթե դրանք անօրինական են, հարկայինը չպետք է գրանցեր:

Վիկտոր Մնացականյանը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել դատարան:

*

*