Նալբանդյանը Թիլերսոնին է ներկայացրել հակամարտության գոտում վերջին զարգացումները

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
nalbabandyan-tillerson

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ քառորդդարյա պատմություն ունեցող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները եւ առկա բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան: Պետքարտուղար Թիլերսոնն էլ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն արժեւորում է երկու երկրների միջեւ ջերմ եւ ամուր հարաբերությունները եւ պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց հակամարտության գոտում վերջին զարգացումները: Այս համատեքստում շեշտվեց անցյալ տարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը՝ Պետքարտուղար Թիլերսոնը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

*

*