Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին — Երկիր Մեդիա

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին

Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը:
nalbandyan-eahk

Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը: ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների բարելավման, օրենքի գերակայության բնագավառում Հայաստանում տեղի ունեցող շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է հանդիսանում: Այս առումով նա ընդգծեց Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանակում:

ԺՀՄԻԳ տնօրենը կարևորեց Հայաստանի ներդրումն այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային ջանքերում։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԺՀՄԻԳ գործունեության, ԵԱՀԿ մասնակից երկրների միջև համագործակցության հարցերին։

*

*