Նախագահը Պատվո շքանշանով է պարգևատրել «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերներին

Նրանք այսօր հյուրընկալվել էին նախագահականում։
serj-pargevatrel-jkhtman-film

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստանում են ֆիլմի երևանյան պրեմիերայի կապակցությամբ:

Հանրապետության նախագահն իր տպավորություններն է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնում երեկ հայ հանդիսատեսի դատին ներկայացված ֆիլմից՝ ընդգծելով, որ, իր համոզմամբ, այն կարևոր նշանակություն ունի ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով է պարգևատրել  պրոդյուսեր, սցենարիստ Մոնթել Բրայան Ուիլյամսին և դերասան, պրոդյուսեր Դին Ջորջ Քեյնին:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*