Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Սերժ Սարգսյանը մարտի 16-ին ստորագրել է...
serj-storagrec

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Այս մասին  տեղեկանում ենք  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

*

*