ՀՀ նախագահը շնորհավորել է զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին

Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի և ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը:
nakhagah,-vran-mayis-9

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության նախագահը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Նախագահ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի և ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը:

Հանրապետության նախագահն այնուհետև այցելել է զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց և շնորհավորել զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ` վետերաններին հետաքրքրող հարցերի շուրջ:

*

*