Պարգեւատրումներ՝ Հայոց բանակի 25-ամյակի առթիվ

Հայոց բանակի 25-ամյակին նվիրված պարգեւատրման արարողության ընթացքում շատերն իրենց պարգեւները ստացան դահլիճում հավաքվածների հոտնկայս ծափերի ներքո:

 

Նախագահական նստավայրում Հայոց բանակի 25-ամյակին նվիրված պարգեւատրման արարողության ընթացքում շատերն իրենց պարգեւները ստացան դահլիճում հավաքվածների հոտնկայս ծափերի ներքո: Նրանք բացակա էին, բայց միայն ֆիզիկապես:

Նախորդ տարի Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձը ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանն ու Էրիկ Աբովյանը կյանքի գնով են կասեցրել: Բաղրամյան 26-ում հնչեցին նրանց երեքի անուններն էլ:

Բժիշկ Նորիկը, Պարսկաստանից Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերին Հայրենիք եկած ընկեր Հարմիկը, ինչպես դիմում են զինակից ընկերներն ու գյումրեցի Բաբոն: Երեքով երկու պատերազմ են տեսել: Արցախյան պատերազմի տարիներին Դաշնակցության առաջին մարտական խմբերի, ապա դրանց հիման վրա կազմավորված Շուշիի առանձնակի գումարտակում իրենց կռիվը սկսեցին, հաղթեցին, վերադարձան, բայց գործը կիսատ չթողեցին՝ 2016-ի ապրիլին, իրենց հարյուրավոր զինակիցների հետ առաջիններից էին, որ շտապեցին առաջնագիծ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*