Նախագահը կարեւորել է Մխիթարյան միաբանության գործունեությունը

Սերժ Սարգսյանն ընդունել է Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին
serj-mkhitaryan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նա Երևան է ժամանել հոկտեմբերի 20-24-ը անցկացվող Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Նախագահն անհրաժեշտություն է համարել, որպեսզի Մխիթարյան միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ ցանկացած դժվարություն, առաջացող խնդիրներ հնարավոր է լուծել միայն Հայաստան-սփյուռք սերտ համագործակցությամբ, որի պատրաստակամությունը երկուստեք կա:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Թուրքիայի հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր:

*

*