Նախագահը ՀՌԱՀ անդամներ է նշանակել

Հանձնաժողովի նորանշանակ անդամների լիազորությունների ժամկետը 6 տարի է:
serj-sargsyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին: ՀՌԱՀ անդամներ են նշանակվել Վլադիմիր Օհանյանը և Դավիթ Ամալյանը:

Հրամանագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովի նորանշանակ անդամների լիազորությունների ժամկետը 6 տարի է:

*

*